Լրահոս
Օրվա լրահոսը

GPS-ով մաս­նատ­վող Հա­յաս­տա­նը ի­րա­կա­նու­թյունն է, ո­րին ո­չինչ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի հա­կադ­րում. «Իրատես»

Դեկտեմբեր 08,2020 09:00

Նի­կոլ Փա­շի­նյա­նը նվա­զա­գույ­նը ե­րեք ան­գամ կա­րող էր հրա­ժա­րա­կան տալ ու չտ­վեց՝ նո­յեմ­բե­րի 9-ին, նո­յեմ­բե­րի 10-ին ու դեկ­տեմ­բե­րի սկզ­բին: Կա­րող էր հայ­տա­րա­րել, որ 2021-ի մա­յի­սին կլի­նեն ար­տա­հերթ ԱԺ ընտ­րու­թյուն­ներ և լի­ց­քա­թա­փել ի­րա­վի­ճա­կը՝ 17+ կու­սակ­ցու­թյուն­նե­րին զր­կե­լով պայ­քա­րի նպա­տա­կից, փո­խա­րե­նը նա ոչ միայն չի ու­զում ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ու հրա­ժա­րա­կա­նի մա­սին լսել, այլև շա­րու­նա­կում է քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որ կար պա­տե­րազ­մից ա­ռաջ ու ֆեյս­բու­քյան լայ­վե­րով փոր­ձում հիմ­նա­վո­րել, որ ինքն ու միայն ին­քը ա­ռա­քե­լու­թյուն ու­նի ի­րա­վի­ճա­կը փո­խել: Սին պատ­րանք­ներ: Մավրն ա­վար­տել է գոր­ծը, մավ­րին կհե­ռաց­նեն:

Պար­տու­թյան ստեղ­ծած խն­դիր­նե­րից ոչ մե­կին մեկ ամ­սում նրա կա­ռա­վա­րու­թյու­նը լու­ծում չի տվել: GPS-ով մաս­նատ­վող Հա­յաս­տա­նը ի­րա­կա­նու­թյունն է, ո­րին ո­չինչ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի հա­կադ­րում: Ազ­գա­յին ու­ժեղ բա­նա­կի ջո­կա­տայ­նա­ցու­մը ի­րա­կա­նու­թյուն է, ո­րին Նի­կոլ Փա­շի­նյա­նը ո­չինչ չի հա­կադ­րում: Նա չի հաս­կա­նում, որ շանս է տա­լիս իր «թավ­շե սի­րով» սի­րած ու հա­զա­րա­վոր դա­տա­կան կա­պե­րով իր հետ կապ­ված «նախ­կին­նե­րին» ներ­կա ու ա­պա­գա դառ­նալ իր պահ­ված­քով:

Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ նա հրա­ժա­րա­կան չի տա­լու մինչև դեկ­տեմ­բե­րի 8-ը, ժա­մը 12-ին տր­ված վերջ­նա­ժամ­կե­տում, իսկ 17-ը նրա հրա­ժա­րա­կա­նին փոր­ձե­լու է հաս­նել ճա­նա­պարհ­ներ ու փո­ղոց­ներ փա­կե­լով ու եր­կի­րը կաթ­վա­ծա­հար ա­նե­լով՝ ինչ­պես 2018-ի ապ­րիլ-մա­յի­սին ա­րեց հե­ղա­փո­խու­թյան թավ­շե «ռահ­վի­րան»՝ Նել­սոն Ման­դե­լան, Մա­հաթ­մա Գան­դին ու չգի­տեմ էլ ով:

Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կա­րող են և այլ զար­գա­ցում ու­նե­նալ՝ ա­սենք, Նի­կոլ Փա­շի­նյա­նը Վազ­գեն Մա­նու­կյա­նին չի ա­սի՝ «Ես սխալ էի, դու՝ ճիշտ», ու չի հե­ռա­նա Սերժ Սարգ­սյա­նի պես, այլ կդի­մի բռ­նու­թյուն­նե­րի ու կդառ­նա քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րի պատ­ճառ (հու­սամ՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի սթա­փեց­նող խոս­քը կկան­խի քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը), ո­րով­հետև ի զո­րու չէ հաս­կա­նալ, որ ինքն ա­նե­լիք չու­նի քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, եր­բեք չի ու­նե­ցել: «Ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիո­նը» կդառ­նա փո­ղո­ցա­պե­տու­թյան պե­տա­կա­նա­քանդ ա­վան­դույ­թի ջա­տա­գով: Սա ա­ռա­ջին սցե­նարն է:

Կա երկ­րորդ սցե­նա­րը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կհե­ռա­նա, ՔՊ-ն կմաս­նատ­վի, ԲՀԿ-ն հնա­րա­վո­րու­թյուն կս­տա­նա ԱԺ-ում իր և ՔՊ-ի ձայ­նե­րով իշ­խա­նու­թյան բե­րել Վազ­գեն Մա­նու­կյա­նին: Նրանք, որ ա­ռար­կում են, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նին պա­հում է Վլա­դի­միր Պու­տի­նը, նա թույլ չի տա, որ այդ­քան դժ­վար, ճա­կա­տագ­րա­կան ո­րո­շում­ներ ըն­դու­նած վար­չա­պե­տին ինչ-որ փո­ղո­ցա­յին ընդ­դի­մու­թյուն՝ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն ա­նե­լով, որ տա­նում է դե­պի դժոխք, իշ­խա­նազր­կի, սխալ­վում են:

Վլա­դի­միր Պու­տի­նին Նի­կոլ Փա­շի­նյա­նը պետք է այն­քան, որ­քան ժա­մա­նակ է պետք ա­պա­հո­վե­լու ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան կա­տա­րու­մը՝ մնա­ցել է 9-րդ կե­տը: Շու­տով ևս մի կա­պի­տու­լյա­ցիոն ակտ կս­տո­րագր­վի, Նի­կոլ Փա­շի­նյա­նը Կրեմ­լի հա­մար կդառ­նա նույն­քան հե­տաքր­քիր, որ­քան Վիկ­տոր Յա­նու­կո­վի­չը:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031