Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն բան հուշում է, եւ տնտեսագետները նույնպես պնդում են, որ առաջիկայում էլի թանկացումներ են մեզ սպասվում. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 08,2020 08:20

«Ամեն բան հուշում է, եւ տնտեսագետները նույնպես պնդում են, որ առաջիկայում էլի թանկացումներ են մեզ սպասվում: Ի՞նչն է այդ «ամեն բանը», որից ելնելով մենք համոզված ենք թանկացումների սպասվելիք շղթայում:

Նախ՝ Արցախի մեծ մասը կորցնելով՝ մենք ոչ միայն կորցրել ենք մեր քաղաքական ու անվտանգային «տիրույթը», այլեւ՝ տնտեսական: Հարավային մասը՝ մինչեւ Արաքսի ափեր, եւ Քարվաճառը կորցնելով՝ զրկվել ենք նաեւ անասնապահության համար շատ բարենպաստ տարածքից, անասնակերից՝ բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ: Այս ամենին հավելյալ՝ պարենի ինքնաբավության տեսանկյունից Հայաստանը համարվում է ցածր ցուցանիշներ ունեցող երկիր… Թանկացումների սպասվելիք շղթայի մեկ այլ կարեւորագույն պատճառ. Հայաստանը ոչ թե արտադրում, այլ ներկրում է առաջին անհրաժեշտության ապրանքների գերակշիռ մասը: Սպասվելիք թանկացումների մյուս պատճառը վերաբերում է մեր՝ ներկրող տնտեսվարողների վարքագծին… Մեկ այլ պատճառ էլ էներգակիրներն են:

Պատճառներ էլի կան: Ու կլինեն՝ հաշվի առնելով մեր տնտեսության ներկայիս վիճակը: Այդ վիճակը օր առաջ փոխել է պետք՝ հանրության մի մասի ընկալմամբ՝ միայն թանկացումներից զերծ մնալու համար: Մինչդեռ խորքային ընկալմամբ՝ երկիրը ոտքի հանելու եւ ամու՛ր ոտքի կանգնեցնելու համար: Ի՞նչ է պետք սրա համար:

Մասնագետների առաջարկած բոլոր տեսակետները պետք է քննարկվեն: Բոլո՛րը: Բայց մի բան հաստատ է՝ մեր երկրի տնտեսությունը ոտքի հանելու համար երկրին պետք են մասնագետ հայրենապաշտ նվիրյալներ, որ, առանց չափազանցության, անմնացորդ նվիրումով կտրվեն գործին: Մի փոքր պակաս նվիրում ու պակաս պրոֆեսիոնալիզմ ունեցողներին «հանդուրժելու» շռայլությունը մենք մեզ թույլ տալ չենք կարող»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031