ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ Նիկոլի կողմից խաբված, մանիպուլացված զանգվածը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, վարչապետ Սարգսյանը խոսում էր Արցախի խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու և այդ հիմնախնդիրը վերջնականապես կարգավորելու իր պարտավորվածության մասին: Նրան քննադատում էին պաշտոնավարումը շարունակելու համար, չէին ընկալում ի՞նչ է ասում: Միայն հիմա` 2,5 տարի հետո ոմանց համար պարզ դարձավ, ինչի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը»:
Կարդացեք նաև