Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իգոր Կոնաշենկով․ «Ռուս խաղաղապահների տեղակայումից ի վեր ավելի քան 34.000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ»

Դեկտեմբեր 07,2020 21:45

Ռուս խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքում կատարում են շուրջօրյա մշտադիտարկում։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նրա ներկայացմամբ՝ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով, խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները շարունակում են տրանսպորտային տեղաշարժի վերահսկումն եւ հսկիչ անցագրային կետերի կահավորման աշխատանքները․« Ռուս խաղաղապահների ջանքերով ապահովվում է բնակիչների վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները»:

Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են վերադառնում խաղաղ բնակիչներ, մեկ օրում ԼՂ է վերադարձել եւս 859 մարդ․«Խաղաղապահների տեղակայումից ի վեր ավելի քան 34.000 փախստական է վերադարձել։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ավարտվել է գազատար խողովակի եւ կապուղիների նորոգումը: Վերականգնվել է 12 կմ գազատար խողովակ եւ 15 կմ կապուղի։ Շարունակվում են էլեկտրական հաղորդալարերի վերականգնման աշխատանքները, մեկ օրում վերականգնվել է 2 հենակետ եւ ավելի քան 2 կմ էլեկտրական հաղորդալար»:

Ռուս խաղաղապահներն, ըստ Իգոր Կոնաշենկովի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյունավտանգ օբյեկտների վնասազերծումը․ մեկ օրում ականազերծվել է ավելի քանի 1 հեկտար տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 2876 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ՝ ականազերծված է ավելի քան 62 հեկտար տարածք, 21 կմ ճանապարհ, վնասազերծել է ավելի քան 4000 պայթյունավտանգ առարկա:

Պարոն Կոնաշենկովն ասել է, որ ՌԴ ՊՆ զինվորական հոսպիտալի շարժական բրիգադները մասնագիտացված օգնություն են ցուցաբերել 11 բնակչի, այդ թվում՝ մեկ երեխայի․«Ընդհանուր առմամբ, ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել 280 բնակչի, այդ թվում՝ 29 երեխայի: Շարունակվում է զիվորական երկրորդ հոսպիտալի տեղակայումը Մարտակերտում»։

ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ խաղաղապահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուժերով շարունակվում են որոնողական աշխատանքներն ու զոհերի մարմինների փոխանակումը: Նա հիշեցրեց՝ գործում է անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքագրելու թեժ գիծը, Ստեփանակերտում՝ քաղաքացիների ընդունելության կետը․«Ավելի քան 286 զանգ է գրանցվել, եւ հանդիպում՝ 1947 քաղաքացիների հետ»։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031