ԱԳ նախարար Արա Այվազյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցը մեկնարկեց դեկտեմբերի 7-ին. նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր:
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ զետեղեց՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։
Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակվեցին օրակարգային և թեմին առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ