ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը, անհրաժեշտ է այդ ուղղությամբ առաջընթաց գրանցել: Այսօր այս մասին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո կողմերը հանդես եկան ճեպազրույցով:
Ըստ Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղում այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են ուշադրություն հատկացնել մշակութային, կրոնական օբյեկտների եւ մշակութային ժառանգության պահպանման թեմային. «Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաեւ պատրաստվում է գնահատման առաքելություն իրականացնել»:
Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, մասնավորապես Ֆրանսիան, կարող են ավելի ակտիվորեն խրախուսել միջազգային կազմակերպություններին՝ այդ ուղղությամբ աշխատելու համար։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ