Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գերիներին ծեծում են, ծակծկում, նվաստացնում. Der Spiegel-ը զրուցել է Human Rights Watch-ի աշխատակցի հետ

Դեկտեմբեր 07,2020 20:03

Գերմանական Der Spiegel պարբերականի լրագրողներ Ալեքսանդր Չերնիշևը և Քրիստիան Էշը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված զինվորների մասին զրուցել են Human Rights Watch-ի աշխատակից Տատյանա Լոկշինայի հետ, որը սեփական հետաքննությունն է անցկացրել հակամարտության գոտում:

Ըստ Լոկշինայի՝ հստակ տվյալներ այն մասին, թե քանի մարդ է գտնվում գերության մեջ, չկա: «Հայաստանի մայրաքաղաք Երևանում իշխանության ներկայացուցիչները մեզ ասացին, որ գերության մեջ են գտնվում «տասնյակ» հայեր: ԶԼՄ-ներում խոսում են Ադրբեջանում գերեվարված հարյուրավոր հայերի և Հայաստանում պահվող մի քանի ադրբեջանցիների մասին: Հայաստանը պնդում է, որ գերիների փոխանակումն իրականացվի մոտ ապագայում: Ադրբեջանն իր հերթին ցանկանում է սկսել գերիների փոխանակում, միայն երբ կփոխանցվեն բոլոր զոհերի մարմինները, իսկ այդ գործընթացը շարունակվում է»,- ասել է Լոկշինան:

Նա պատմել է, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են սոցցանցերում տարածված տասնյակ տեսանյութեր, որոնցից կարելի է ենթադրել, որ հայ գերիներին նվաստացրել են: «Մենք մանրամասն ուսումնասիրել ենք այդպիսի 14 տեսանյութ, կարողացել ենք զրուցել այդ տեսանյութերում երևացող 5 գերիների հարազատների հետ: Հարազատները ճանաչել են նրանց և մեզ տրամադրել փաստաթղթեր և լուսանկարներ, որոնց օգնությամբ նրանց կարելի է նույնականացնել»,- պատմել է թերթի զրուցակիցը:

«Տեսանյութերում գերեվարված հայերին հարվածում են ոտքերով, գցում գետնին, ծակում սուր առարկաներով, կանգնում նրանց վրա: Գերիներին նվաստացնում են. նրանց ստիպում են ծնկի իջնել, համբուրել ադրբեջանական դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և վիրավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանց նաև ստիպում են ասել, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Տեսանյութերից մեկում մենք տեսել ենք 8 զինվոր, որոնք կուչ եկած նստած էին գետնին կամ պառկած՝ կապված ձեռքերով և աչքերով: Նրանց ծեծում էին, քայլում նրանց մարմնի և գլխի վրայով: Գերիներից մեկը տնքալով ասում էր. «Կասեմ, ամեն ինչ կասեմ»: Ընդ որում, նրան ծեծում էին և շամփուրով ծակծկում»,- պատմել է Լոկշինան:

Նրա խոսքով՝ իրենք ուսումնասիրել են նվաստացման երեք կոնկրետ դեպք: Լոկշինան նաև նշել է, որ ճշգրտված տվյալներ այն մասին, թե հայերը նույնպես նվաստացրել են ադրբեջանցի գերիներին, ինքը չունի, բայց այս պահին զբաղվում են որոշ տեսանյութերի ուսումնասիրությամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031