ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երեւան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերգեյ Լավրովը: Նախարարներն այսօր Մոսկվայում հանդիպում էին ունեցել:
«Մենք ունեցանք շատ օգտակար ու ամբողջական առաջին շփումը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ: Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երեւան: Ես հաճույքով կժամանեմ: Ժամանակացույցի մասին կպայմանավորվենք հետագայում»,-հայտնեց ՌԴ արտգործնախարարը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ