«Մոսկվան գնահատում է այն, որ հայ գործընկերները հասկանում են համագործակցության այդ ուղղության նշանակությունը: Երկրում գործում է ռուսերենի խորացված ուսուցմամբ 60 պետական դպրոց, ինչպես նաեւ ռուսական բուհերի 6 մասնաճյուղ եւ Հայ-ռուսական համալսարան»,-այսօր Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո կողմերը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Սերգեյ Լավրովն ասաց, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ռուսերենի ուսուցմանը: Նրա խոսքով՝ ռուսական բուհերում, այդ թվում ՌԴ տարածքում, սովորում է ավելի քան 5000 ՀՀ քաղաքացի, որից 2 հազարը՝ ՌԴ դաշնային բյուջեի հաշվին:
«Մենք կշարունակենք իրականացնել համապատասխան ծրագրեր, տրամադրել համապատասխան քվոտաներ, եւ պատրաստ ենք մեծացնել դրանք»,-ասաց պարոն Լավրովը: Այս տարի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության եզակի արդյունք է գրանցվել. այն կրճատվել է ընդամենը 0,7 տոկոսով: Այս մասին Մոսկվայում իր հայ գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ անդրադարձավ երկու երկրների անցած տարվա առեւտրաշրջանառության ծավալներին, որն, ըստ Լավրովի, էական՝ 26 տոկոս աճ է գրանցել. «Մեր առեւտրային գործընկերներից քչերի հետ նման թվեր ունենք: Եվ մենք դա կարեւորում ենք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ