«Կարեւոր եմ համարում փաստել, որ մենք չենք պարտվել: Ես վերջին վաշտի հետ եմ դուրս եկել: Մենք Արցախում չենք պարտվել, բանակը չի պարտվել: Հրաշալի ծրագրավորած էր վարչապետի եւ գուցե անվտանգության հետ, որովհետեւ դեմքերը մի քանի տեղ երեւացին, որպեսզի կազմաքանդվեր բանակը, հայրենասիրական կամավորական խմբերը: Դա հիմա էլ է շարունակվում»,-«հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ճարտարապետ Սամվել Շահինյանը:
«Իմիջիայլոց, աշխարհազորի օրենքով ստեղծված կամավորների խմբերին արգելված էր տեղաշարժվել, նրանք մարզպետների հետ պահում էին այն տարածքը, որը հանձնարարված էր: Իսկ այնտեղ, որտեղ աշխարհազոր չկար, որտեղ տղաները ոչ այնքան լավ զենքով՝ հրանոթով, մարտական հրթիռներով կանգնած էին, ամենաքիչ զոհերն են տվել եւ մնացել հաղթական, այդ թվում՝ մեր խումբը Թաղավարդում»,-հավելեց Սամվել Շահինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ