Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն առաջարկել է մարդասիրական արձագանքման կենտրոնը դարձնել միջազգային՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի մասնակցությամբ. Լավրով

Դեկտեմբեր 07,2020 18:35

Մենք միասնական ենք այն հարցում, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը ստեղծում է բոլոր պայմանները, որոնք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը երկարաժամկետ լուծելու հնարավորություն են տալիս:  Ըստ Լավրովի, այդ փաստաթուղթը արդարության հիմքով է, որն արտահայտում է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հետաքրքրությունները ինչպես նաեւ հարավային Կովկասում կայունություն հաստատելու հետաքրքրությունների շրջանակում է: Այսօր այս մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա իր հայ գործընկերոջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Սերգեյ Լավրովն ասաց, որ իրենք բավարարված են այն հարցում, որ արդեն մեկ ամիս է հրադադարը պահպանվում է, փախստականները վերադառնում են, կա տեղաշարժ զոհվածների մարմինները հանձնելու եւ գերիների եւ անհետ կորածներին փնտրելու աշխատանքների հարցերում: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, իրենք հետաքրքրված են, որպեսզի սուր հումանիտար այդ հարցերը լուծվեն որքան հնարավոր է շուտ:

Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ փախստականների վերադարձին նպաստելը դառնում է կայուն գործընթաց, եւ մարդիկ իրենց ավելի վստահ են զգում այս գործընթացում. «Եվ մենք ամեն կերպ կուժեղացնենք այդ տրամադրությունները, դրան կաջակցեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ մարդասիրական արձագանքման կենտրոնը միջազգային դարձնելու շուրջ ընթացող բանակցությունները. «Մենք խոսել ենք նաեւ մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հետ կապված հարցերի մասին: Սա նախագահ Պուտինի նախաձեռնությունն է: Մենք առաջարկել ենք այդ կենտրոնը դարձնել միջազգային՝  Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031