Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Թուրքիան որոշի սահմանը բացել, ի՞նչ է անելու ՀՀ-ն». Ռուբեն Մելքոնյան

Դեկտեմբեր 07,2020 18:17

«Խնդիրներից մեկը Մեղրիի ճանապարհն է, որը Հայաստանում այնքան չի քննարկվում, որքան Թուրքիայում: Էրդողանն անգամ  արդեն ներկայացնում է այդ ճանապարհը, թե ինչպես է այն անցնելու Մեղրիով, ինչ ոճի ճանապարհ է լինելու եւ այլն»,- հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա որպես սպառնալիք որակեց այն հանգամանքը, որ Թուրքիան կարող է որոշել Հայաստանի հետ սահմանները բացել: «Հռետորական հարց տամ: Թուրքիան վաղը կարող է հայտարարել Հայաստանի հետ սահմանները բացելու պատրաստակամության մասին։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը, արդյոք կա՞ ծրագիր` այդ սպառնալիքը կանխելու կամ դրան պատրաստ լինելու համար: Հիշեցնեմ, որ սահմանները չբացելու նախապայմանը 90-ականների սկզբին է եղել, ոչ թե Փաշինյանի ասած ֆուտբոլային դիվանագիտությունը: Դրա համար բավարար է պատմության դասագիրք ուսումնասիրել»,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031