Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բոլորը գտել են մի հարմար դավաճան եւ բոլոր մեղքերը փորձում են բարդել նրա վրա». Հրանտ Խաչատրյանը՝ Փաշինյանի մասին

Դեկտեմբեր 07,2020 18:25

«Նիկոլի մասին միայն մի բան կասեմ: Հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան եւ բոլոր մեղքերը փորձում են բարդել նրա վրա։ Ասում են՝ խաբել են մեզ…Խաբողը սրիկա է, խաբվողը՝ հիմար: Հիմա մենք պետք է ընտրենք, թե այդ երկուսից որն ենք»,-հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց գերագույն խորհրդի եւ ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը:

Խոսելով Լուսավոր Հայաստանի առաջարկած ճանապարհային քարտեզից՝ նա նշեց. «Ինձ ոչ ոք չի խաբել։ Մենք եկել ենք քննարկելու մի փաստաթուղթ, որը ոչնչով չի տարբերվում երկրի գործադիր իշխանության ղեկավարի ստորագրած փաստաթղթից, որովհետեւ առաջարկների առաջին կետում չի գրված, որ Հայաստանի գերագույն խորհուրդը՝ հանձինս հայ ժողովրդի, մերժում է միջազգային իրավունքի նորմերին հակասող այդ եռակողմ փաստաթղթի բովանդակությունը: Հիմա ի՞նչ։ Ասեմ՝ դեմ եմ ու գնա՞մ այստեղից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031