«300-ից ավելի հայ զինվորներ այսօր դեռ Արցախի անտառներում են: Նրանք դիմադրում են, փորձում են դուրս գալ, բայց ոչ ոք նրանց չի կարողանում օգնել»,-հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը:
«Որովհետեւ ունենք անճար, անկարող, ներողություն եմ խնդրում կանանցից, իմպոտենտ կառավարություն, որը պետք է պաշտպաներ մեր երիտասարդների կյանքը»,-հավելեց Արամ Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ