Այսօր ԱԺ խորհրդի նիստ էր, որից հետո լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը կիսո՞ւմ է, որ քաղաքացիական բախումների վտանգ կա:
Մակունցն ի պատասխան ասաց. «Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում քանի մթնոլորտը հանդարտված չէ, ես որեւէ մեկնաբանություն չտամ»: Իսկ թե ե՞րբ պիտի հանդարտվի մթնոլորտը, Մակունցը պատասխանեց. «Սպասենք: Ես էլ եմ անհամբեր սպասում եմ, որպեսզի վերադառնանք առողջ երկխոսության՝ բոլորիս ջանքերի միջոցով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ