Լրահոս
Օրվա լրահոսը

2020-2021թթ. նախատեսված աշխատանքների իրականացմամբ պետությունն ամբողջովին կկատարի երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շահառուների նկատմամբ պարտավորությունները. Ավինյան

Դեկտեմբեր 07,2020 17:45
erkrasharj

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 32 տարի: Բնության այս սարսափելի արհավիրքն ավելի քան 25 000 մարդու կյանք խլեց, հարյուր հազարավորներն անօթևան մնացին: Բայց մենք հաղթահարեցինք այս մեծ փորձությունը, շարունակեցինք ապրել ու արարել, զարգացնել ու ամրապնդել Հայաստանը:

📌2018-2020թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը (ֆինանսավորման չափն՝ ավելի քան 6 մլրդ դրամ), որից միայն 2020թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է 3,75 մլրդ դրամ՝ 229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:

📌Ավարտական փուլով՝ 2020-2021թթ. նախատեսված աշխատանքների իրականացմամբ, պետությունն ամբողջովին կկատարի երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառուների նկատմամբ ունեցած պարտավորությունները:

Ծրագրի ավարտով անօթևանության հարցն ամբողջությամբ դեռ չի կարգավորվում, կառավարության կողմից մեծ աշխատանք է տարվում մնացած խնդիրների գույքագրման և դրանց հնարավորինս շուտ ամբողջական ու վերջնական լուծում տալու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031