Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործընթացների շղթան, ներառյալ Շուշին, նախօրոք որոշված է եղել». Գագիկ Գինոսյան

Դեկտեմբեր 07,2020 17:49

«Համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված խաղ է եղել՝ դեռ պատերազմը չսկսված: Գործընթացների շղթան, ներառյալ Շուշին, նախօրոք որոշված է եղել: Նախապես որոշված է եղել նաեւ ռուսական զորքերի ներկայությունն Արցախում: Իմ խոսքը հայամետ է, բայց ցավոք սրտի այսօր այն հակառուսական պետք է հնչի»,-ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ազգային պարարվեստի գործիչ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը:

«Եկեք մտածենք, թե ինչպես եղածին ուրիշ ընթացք տանք: Դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց նախորդ ուժերն էլ չպետք է գան, այլապես շարունակելու են իրենց գիծը: Որեւէ մեկը ստրկամիտ մտածելակերպից դեռ դուրս չի եկել…Բանակը չէր կարող լինել մարտունակ, որովհետեւ չուներ ազգային գաղափարախոսություն: Քանի դեռ գեներալիտետը ռուսական ակադեմիա է անցել եւ ռուսական դաստիարակություն ստացել, մնալու է ռուսիզմ ունեցող բանակ…եթե «Իմ քայլը» խմբակցությունը մեծամասնություն է մնալու, վարչապետի փոփոխությունը հարց չի լուծելու, եւ փոփոխությունները կկասեցվեն…այսինքն, իրենք վարչապետ չեն ունենա, բայց թույլ չեն տա, որ ԱԺ-ն որոշումներ կայացնի»,-նշեց Գագիկ Գինոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031