«Մենք ունեցել ենք շփումներ եւ կոնսուլտացիաներ՝ 17 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ: Մեզ իրազեկել են, որ որոշել են առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Հարգանքով ենք մոտենում ցանկացած ուժի՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին: Մենք էլ ունենք թեկնածու»,-ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր անդրադառնալով 17 կուսակցությունների կողմից Վազգեն Մանուկյանին անցումային ժամանակաշրջանի վարչապետի պաշտոնում առաջադրելուն՝ ասաց ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԼՀ-ի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է:
Նա նշեց. «Հարգանքով բաժանվել ենք իրարից: Իսկ թե ում վարչապետության օրոք ինչ է եղել, ես դա չեմ ուզում քննարկել: Բնականաբար, կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ, պետք է հանդիպենք, խոսենք, շփվենք: Կարծում եմ՝ որեւէ կերպ չենք կարող ասել, որ իմն է ճիշտը, մյուսն էլ ասի, որ իրենն է ճիշտը, այլապես միասնական մոտեցում չի լինի: Վազգեն Մանուկյանն իր մոտեցումները կներկայացնի, մենք էլ՝ մեր»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ