Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերն ու ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց. Արա Այվազյան

Դեկտեմբեր 07,2020 17:29

Այսօր ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում ասաց, որ անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի Թուրքիան դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը եւ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց եւ ընդհանրապես Հարավային Կովկասից:

«Թուրքիան, որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ եւ ոգեշնչող, այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը եւ նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց եւ ընդհանրապես Հարավային Կովկասից»,-ասաց Արա Այվազյանը:

Ըստ նրա, դեռեւս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարն ասաց, որ հակառակը, տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների եւ վարձկանների տարածման աշխարհագրությունը եւ նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031