Այսօր երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար Վանաձոր էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ծաղկեպսակ դրեց Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Վարչապետի հետ եկան նաեւ Լոռու մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցները:
Ծաղկեպսակ դնելուց հետո, մի քանի րոպեով կառավարության ղեկավարը եղավ նաեւ Աստվածածին եկեղեցում, ապա շտապեց վերադառնալ:
Մինչ վարչապետի գալը՝ առավոտյան եկեղեցու բակում մատուցվեց հոգեհանգստի կարգ, որին ներկա էին միայն Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների մի մասն ու մի քանի քաղաքացիներ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ