Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է լրացուցիչ ուժեր և միջոցներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական առաքելության խնդիրներ կատարելու համար, ասվում է Ռուսաստանի ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 6-ին Մոսկվայից ԼՂ է թռել փրկարարներ, կինոլոգներ, փիրոտեխնիկներ, կապավորներ և այլ մասնագետներ տեղափոխող Ռուսաստանի ԱԻՆ Իլ-76 հատուկ ինքնաթիռը:
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցների գործունեությունն իրականացնելու համար ինքնաթիռով ԼՂ կուղարկվի 3 ուղևորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:
Գերատեսչության խումբը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել բնակչությանը: Հաղորդվում է, որ մոտ 300 երեխաներ մասնակցել են Ստեփանակերտի դպրոցներում ռուս փրկարարների կազմակերպած անվտանգության դասերին: Աշակերտները գիտելիքներ և հմտություններ են ստացել առաջին օգնության վերաբերյալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ