Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթուղթը չեղարկելը հղի է նոր պատերազմով. դուք պատրա՞ստ եք նոր պատերազմի». Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 07,2020 16:44

«Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն են արձանագրել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն այլեւս իրողություն է եւ իրականացվում է, բայց իրականացվում է՝ անորոշություններն ի նպաստ ադրբեջանական կողմի: Այս մասով մենք պետք է բանակցություններ վարենք: Իսկ փաստաթուղթը չեղարկելը հղի է նոր պատերազմով: Դուք պատրա՞ստ եք նոր պատերազմի»,-ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ ասաց ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Փաստաթղթի անգամ մասնակի չեղարկումը պատերազմ է ենթադրում: Կապանում եւ Գորիսում ժողովուրդը մոբիլիզացվել է եւ կանգնած է սահմանին, կանոնավոր բանակ չկա, իսկ մենք խոսում ենք մի բանի մասին, որը կարող է նոր պատերազմ բերել: Ես կարծում եմ՝ չի կարելի այդ ճանապարհով գնալ: Կարելի է այդ փաստաթուղթը գոնե շատ առումներով ի շահ մեզ կիրառել՝ բանակցություններով: Բայց այն չեղարկել չի կարելի, դա մեր մոտեցումն է: Գուցե մեկ ուրիշն այդպես չի կարծում»,-հավելեց Մարուքյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031