Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես խնդրեցի, որ չփորձեն նույնիսկ արդարացնել այդ հայտարարությունը, որովհետեւ դա, որպես տեքստ, արդարանալու բան չի». Իգիթյանը՝ կապիտուլյացիայի փաստաթղթի ու լուծման մասին

Դեկտեմբեր 07,2020 16:36

«Եթե դու բան ունես ասելու, օրինակ, Նիկոլ Փաշինյանին, որպես վարչապետ, խոսելու տեղը սեղանն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հանրահավաքի մասնակիցների բողոքի հետ կապված այսպիսի առաջարկ արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:

Դիտարկմանը, որ ասում են՝ դուք սպառել եք ձեզ, նախկին լեգիտիմությունը չունեք, կապիտուլյացիայի փաստաթուղթ եք ստորագրել՝ Իգիթյանը պատասխանեց. «Ով որ գտնում է, որ դա կապիտուլյացիա է, ինքը նաեւ համաձայն է այն անօրինականություններին, որոնք տեղի են ունենում միջազգային իրավունքի տեսակետից, օրինակ, մեր սահմանում: Կապիտուլյացիա նշանակում է, որ դու քո թշնամուն տալիս ես քո սուվերեն սահմանները, արդյոք մենք համաձա՞յն ենք տալ, իհարկե, ոչ: Ո՞ր համաձայնագրով է դա արվել, ահա սրա մասին է պետք խոսել: Ես խնդրեցի մարդկանց, որ չփորձեն նույնիսկ արդարացնել այդ հայտարարությունը, որովհետեւ այդ հայտարարությունը, որպես տեքստ, արդարանալու բան չի: Ես ի գիտություն ընդունեցի այն պատճառաբանությունը, որ մարդիկ, որոնք ներկա են եղել կոնկրետ այս հայտարարության քննարկման ժամանակ ՌԴ-ի հետ, կամ միջնորդված, ընդունեցի այն, բայց ես համաձայն չեմ, որ այդ հայտարարությունը ԼՂ խնդրի լուծում է: Ես հիմա աշխատում եմ, որ այդ հայտարարությունը չդառնա Մինսկի խմբի բանակցային կոնցեպտի մաս: Դա որեւէ կապ չունի բանակցությունների հետ»:

Նա ներքին տեղեկատվություն տվեց. «Ես հիմա պնդում եմ, որ ԱԺ-ն հայտարարություն անի ու իր անհամաձայնությունը հայտնի, որ այդ հայտարարությունը չդառնա Լեռնային Ղարաբաղի լուծման կոնցեպտը: Մենք պետք է փորձենք հիմա ընդդիմության հետ միասին, միտինգում ամենածայրահեղ ելույթ ունեցողի հետ միասին այնպես անենք, որ այդ հայտարարությունը համարվի միայն ու միայն պարտադրված զինադադարի պայմաններ, որն ուղղակի փրկեց հազարավոր կյանքեր: Եղավ այդ զինադադարի հայտարարությունը, լավ, հետո՞ ինչ, եղավ անարդարություն Արցախի հայության հանդեպ: Կամ հայտարարության այն մասը, որտեղ նշված է, որ փախստականները պետք է վերադառնան իրենց տները, դա միայն ադրբեջանցիների՞ն է վերաբերվում, հադրութցիներին, շուշեցիներին դա չի՞ վերաբերվում, մյուս գյուղերից դուրս եկածներին: Մենք դա պետք է ձեւակերպենք՝ որպես պահանջ՝ պատերազմից դուրս: Ես ասել եմ, որ ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրված է պատերազմի գործողությունների ժամանակ, չի կարող համարվել պայմանագիր, որովհետեւ բանակցությունների համար պատերազմը պետք է դադարեցվի ու սկսեն բանակցություններ: Ես, ճիշտն ասած, սպասում էի, որ մեր բարեկամ, դաշնակից Ռուսաստանը այսպես վարվի, բոլոր ջանքերը գործադրի, իր ուժը, պարտավորությունը գործադրի զինադադար հաստատելու համար, արդեն ոչ պատերազմական իրավիճակում մենք շարունակենք բանակցությունները: Ես դա համարում եմ անարդար պարտադրված զինադադարի փաստաթուղթ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031