ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեայի նիստում կայացած քվեարկության արդյունքով որոշվել է, որ 2024 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան կհյուրընկալվի Բուդապեշտում: Այս մասին տեղեկացնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Բուդապեշտը երկրորդ անգամ է դառնում համաշխարհային օլիմպիադայի մայրաքաղաք: Հունգարիայի մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվել է 1926 թվականին, սակայն այն ժամանակ այն պաշտոնական կարգավիճակ չուներ: Շախմատի համաշխարհային օլիմպիադան առաջին անգամ պաշտոնապես անցկացվել է 1927 թվականին, Լոնդոնում: Սկսած 1950 թվականից մրցաշարը կազմակերպվում է երկու տարին մեկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ