2,5 տարի տևող անպատիժ ապօրինությունների արդյունքում Ամուլսարի հանքի գործունեությունը կասեցվեց, պետական բյուջեն կորցրեց ավելի քանի 300 միլիոն դոլար, որը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր պետությանը: 2,5 տարվա ընթացքում պատկան մարմինների լուռ համաձայնության և անգործության հետևանքով հազարից ավելի քաղաքացիներ զրկվեցին աշխատանքից ու կանգնեցին սոցիալական բարդ խնդիրների առաջ, անդառնալի հարված հասցվեց Հայաստանի ներդրումային միջավայրին:
Այսօր էլ Ամուլսարի ծրագիրը դեռևս լայնածավալ գործունեությունը չի վերսկսել, հանքի համայնքների մի խումբ բնակիչներ զբաղված են հանքի տարածքում վերանորոգման և ձմեռացման աշխատանքներով:
Ահա թե ինչ են նրանք մտածում պատերազմի, դրա հետևանքների ու թույլ տված սխալների մասին:
Ամուլսարի հանք – նախաձեռնող խումբ
Կարդացեք նաև