Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Հայաստանի հողերի վրա աչք չունենք». Չավուշօղլու. Ermenihaber

Դեկտեմբեր 07,2020 16:57

Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում տեղի է ունեցել Միջազգային համալսարանների խորհրդի կազմակերպած Արևելյան Միջերկրականի workshop-ը, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և չլուծված խնդիրներին: Չավուշօղլուի դիտարկմամբ՝ տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է և կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը:

«Նայե՛ք Կովկասին: Կովկասի կայունությունից և տնտեսական զարգացումից օգտվելու փոխարեն Հայաստանի պատճառով, որը ցանկանում էր շարունակել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, ինչպես նաև միջազգային համակարգի պատճառով, որը կողմ չէր դիվանագիտական ճանապարհով լուծմանը, խնդիրը շարունակվեց շուրջ 30 տարի»,-ասել է նա:

Չավուշօղլուն, այնուհետև անդրադառնալով Թուրքիայի «բազմավեկտոր քաղաքականության և բոլոր ուղիներով խնդիրների լուծման հնարավորություններին», ասել է. «Այնպիսի ընկալում չունենք, թե Լիբիայի հարցում ռազմադաշտում և բանակցային սեղանին ուժեղ ենք: Արևելյան Միջերկրականում ուժեղ ենք և ամբողջը մենք ենք ուզում: Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Հիմա էլ ասում ենք, որ այս կարգավորումը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի օգտին: Այդ իսկ պատճառով, մենք կողմ ենք արդար բաժանմանը (կիսելուն): Մենք ուժեղ ենք թե՛ բարոյապես, և թե՛ իրավական առումով և մեր այդ ուժն առաջիկա գործընթացում շարունակելու ենք կիրառել ի օգուտ բոլորի»:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031