Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինական ընտրված իշխանությունն ունի վստահության քվեի խնդիր, ուստի պարտավոր է անհապաղ անցկացնելու վստահության հանրաքվե. Լեւոն Բաղդասարյան

Դեկտեմբեր 07,2020 15:12

Աստված մի փոքր ցնցեց մեզ, որպեսզի ձերբազատվենք ամբարտավանությունից, հպարտությունից, փողոցային արդարադատությունից, ատելության քարոզից:

Այսօր առերևույթ ձևավորվող ժամանակավոր կառավարությունը ոչ միայն շարունակում է ատելության քարոզը, այդ ամենից զատ ավելացրել է նաև վախի մթնոլորտը:

Այսինքն, հետևություն անելու փոխարեն, թե ինչու նախկին իշխանություններն իրենց ավելորդ ինքնավստահության, ամբարտավանության պատճառով դարձան մերժելի ժողովրդի համար, հետևություն անելու փոխարեն, թե ինչու այսօրվա իշխանություններն ընտրեցին անսխալականության բարդույթն ու փողոցային արդարադատությունը և պետականությունը դրեցին վտանգի տակ, այսօրվա 17 կուսակցություններից ձևավորված առերևույթ ժամանակավոր կառավարությունը ոչ ավել, ոչ պակաս պարտադրում է օրինական ընտրված իշխանության հրաժարականը և պայմաններ թելադրում:

Դատապարտում եմ ցանկացած բռնության կոչ, ատելության քարոզ և փաստում.

1.Մի ամբողջ ազգից խլած արժանապատվությունը հնարավոր է վերականգնել բացառապես ազգային միավորված ուժերի կողմից:

2.Հայաստանին անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա և իրավունքի գերակայություն:

3.17 կուսակցություններից ձևավորված միավորումը ունակ և ընդունակ չէ լուծելու ազգային խնդիրներ, երբ այդ միավորման տակից երևում են օլիգարխիկ, ռևանշիստական կառույցներն իրենց հարամ փողերով: Փողեր, որ ժամանակին պետք է ներդրված լինեին երկրի տնտեսության մեջ, որպեսզի այսօր օրինապաշտ քաղաքացուց չխլեին իր արժանապատվությունը:

4.Իրավամբ, օրինական ընտրված իշխանությունն ունի վստահության քվեի խնդիր, ուստի պարտավոր է անհապաղ անցկացնելու վստահության հանրաքվե, եթե ոչ՝ կամավոր հեռանա:

5.Հայաստանն այլևս պետք է ղեկավարեն բացառապես ազգային գաղափարախոսությամբ օժտված ուժեր և կարևոր է, որ այդ ուժը ձևավորվի սփյուռքի և տեղի ներուժի հաշվին:

Անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա և իրավունքի գերակայություն:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ» ՍՊԸ գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031