ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
Զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները:
Կողմերը կարծիք են հայտնել, որ թե’ Հայաստանում, եւ թե’ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, եւ ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի եւ արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ