«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ հիմնադիր Արշակ Զաքարյանը այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց. «Ես փաստեր ունեմ եւ ապացուցելու եմ, որ պատերազմից մի օր առաջ 30 մարտական սպայի՝ մայոր, փոխգնդապետ եւ գնդապետ, կանչել եւ ասել են, որ դիմում գրեն ու զինուժից հեռանան: Հետո էլ ասում են, թե սպա չունենք: Ինչպե՞ս ունենանք, եթե մարտական սպաներին, ում կասկածում էին, որ հետ գալու հրաման չեն կատարելու, բոլորին հերթով հանում էին: Դա իմ անձնական կարծիքն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ