Լրահոս
Օրվա լրահոսը

Սա քաղաքական խնդիր չէ, միացե՛ք ժողովրդին՝ քանի դեռ ուշ չէ. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի կոչը քաղաքապետին, համայնքապետերին, ավագանու անդամներին

Դեկտեմբեր 07,2020 15:03
hyd

ՀՅԴ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՉԸ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ ԵՒ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻՆ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊՐՆ՝ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ,
ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒՆ,
ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԻՆ,
ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻՆ․

Հարգելինե՛ր,
Բոլորդ ծանոթ եք ՀՀ-ում և Արցախում տիրող խայտառակ իրավիճակին, որը հետևանք է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան հայտարարության ստորագրմանը, որի պատասխանատուն, որպես իշխանության գլուխ հանդիսացող անձնավորություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում արդեն սկիզբ առել է ու ամեն օր ընդլայնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժում։ Հայրենիքի Փրկության շարժում անվան տակ համախմբվել են բազմաթիվ կուսակցություններ, մտավորականներ, արվեստի գործիչներ, Ն․ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես են գալիս գիտական և ակադեմիական ինստիտուտներ, ինչպես նաև մարզային և համայնքային իշխանություններ։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն կոչ է անում Երևանի բոլոր համայնքապետերին և ավագանիներին, հատկապես Երևանի ավագանուն ու քաղաքապետ Հայկ Մարությանին անհապաղ հայտարարելու, որ իրե՛նք ևս միանում են Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի պահանջին ու սատարում են Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։ Սա քաղաքական խնդիր չէ, այլ Հայաստան հայրենիքի և համայն հայ ժողովրդի հանդեպ հանցանք գործած մարդու հեռացման պահանջ։

Միացե՛ք ժողովրդին՝ քանի դեռ ուշ չէ, որպեսզի՝
– կարողանաք բաց ճակատով ներկայանալ Երևանի բնակչությանը,
– իրավունքը վաստակեք սփոփելու նահատակված, վիրավորված, անհետ կորած կամ գերևարված զինվորի ծնողին, և
– առանց ամաչելու նայեք Ձեր զավակների և թոռների աչքերին ու ասեք, որ լքել եք հայկական հողը թուրքին հանձնող ապազգային անձնավորությանը և միացել հայ ժողովրդին։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031