Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը նույնիսկ եթե ուզենար էլ՝ չէր կարող նման ծավալի պատերազմ հրահրել. Արման Եղոյան

Դեկտեմբեր 07,2020 13:37

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու շաբաթ է՝ լուռ հետևում եմ պատերազմի դրդապատճառների, դրա ընթացքի և հետևանքների մասին հանրային քննարկմանը։ Ափսոսանքով պիտի առանձնացնեմ գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից առաջ տարվող մի միտք, թե իբր Հայաստանն է հրահրել այս պատերազմը։

Պատկերացնո՞ւմ եք, ասում են, թե Հայաստանը՝ աշխարհի ամենափոքր երկրներից մեկը, ունակ է եղել հրահրել 21֊րդ դարի մեծագույն պատերազմներից մեկը, այնպիսի մի պատերազմ, որտեղ աշխարհի երեք միջուկային գերտերություններին, ՄԱԿ֊ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքին չի հաջողվել նույնիսկ ժամանակավոր հումանիտար հրադադար հաստատել։

Ի՞նչ է ստացվում, խաղաղասեր Ադրբեջանը հանգիստ իր տեղում նստած, ոչ զինվում էր, ոչ ռազմատենչ հայտարարություններ էր անում, ոչ Երևանը հռչակում էր իր պատմական տարածք ու հանկարծ հենց լսեց, թե Հայաստանի վարչապետն ասել է «Արցախը Հայաստան է և վերջ»՝ որոշեց, որ պիտի հարձակվի Արցախի վրա՞։ Լավ, իսկ եթե Հայաստանի վարչապետն ասեր, որ ի հավելումն Աղդամի նաև Ջեբրայիլը մեր հայրենիքը չէ, չէր հարձակվելո՞ւ։

Պատերազմը սկսվեց այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը հույսը կորցրեց, թե երբևէ կարող է առանց Արցախին որևէ կարգավիճակ տալու համաձայնության խաղաղ բանակցություններով վերադարձնել յոթ շրջանները։ Սա է։ Խոսքերի ու խոստումների ժամանակը սպառվել էր, եկել էր կոնկրետ գրավոր համաձայնությամբ այս կամ այն լուծմանը գնալու ժամանակը։ Իսկ 2013 թվականից սեղանին դրված լուծումը մեկն էր՝ առնվազն հինգ շրջանների վերադարձ և մյուս երկուսի վերադարձի ժամանակացույց առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման։ Սրա այլընտրանքը պատերազմն էր անկախ նրանից, թե ով ինչ հարակից հայտարարությամբ հանդես կգար։

Բացի սրանից, Արցախյան վերջին կռիվը միայն Արցախի համար չէր, այն նաև ընդհանրապես աշխարհում փոփոխված և փոփոխվող ուժերի ու շահերի հարաբերակցության հավասարակշռման կիզակետն էր ու դժվար է ասել, թե այդ հավասարակշռման գործընթացը որքանով է ամբողջացել։ Հայաստանը նույնիսկ եթե ուզենար էլ՝ չէր կարող նման ծավալի պատերազմ հրահրել, դա, կներեք, մեր պետության թափի բանը չէ, դա նույնն է, թե ասես, որ օրինակ Լեհաստանի կամ Ռումինիայի նման պետությունները կարող են համաշխարհային պատերազմ հրահրել, դա ուղղակի, տեխնիկապես անհնար է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031