Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պահանջում է սահմանադրական ճանապարհով  Փաշինյանի կառավարության հրաժարականը

Դեկտեմբեր 07,2020 13:23
sdhk

Հայրենակիցներ, խայտառակ կապիտուլյացիայից եւ դրան նախորդած, ինչպես նաեւ հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մենք կանգնած ենք պետականության կորստի առջեւ.

Հայրենազրկումը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, մեր տղաների գերի եւ անհայտ կորած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ ներքաղաքական խայտառակ լարվածությունը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։

Պատմաքաղաքական հրամայական է, որ Հայաստաննն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը եւ վարչապետ Փաշինյանը օր առաջ հրաժարական տան։

Ցանկացած օր Փաշինյանի ղեկավարությամբ էլ ավելի է արագացնում մեր պետականության անդունդ գլորվելու գործընթացը, միեւնույն ժամանակ հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքական ուժերի հռետորաբանությունը էլ ավելի է սրում ներքաղաքական բախումների տանելու կործանարար հնարավորությունը։

Արդ ելնելով ստեղծված իրավիճակից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պահանջում է.

  • Սահմանադրական ճանապարհով Ն. Փաշինյանի կառավարության հրաժարականը,
  • Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ժամանակավոր կառավարության ստեղծում, որը կարող աշխատել այն խորհրդարանի հետ, որը դե յուրե եւ դե ֆակտո այս պահին գոյություն ունի,
  • Սերտ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ԶՈՒ-ն դուրս բերել առկա կոլապսային վիճակից Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման համար,
  • Արտաքին անվտանգության եւ կայունության հասնելով իսկ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031