ՌԴ պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող գոտիների ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկություններով՝ ռուս խաղաղապահներն իրականացրել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երկայնքով էլեկտրահաղորդման գծերի բևեռների շրջակայքի ինժեներական հետախուզություն և ականազերծում:
Մաքրվել է 3.4 հա տարածք և 2.2 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել է շուրջ 1250 պայթուցիկ օբյեկտ: Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում է հատուկ սարքավորված տարածքներ և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ կիրառելով:
Նշենք՝ ռուս խաղաղապահների օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում են կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնման աշխատանքները: Նախորդ օրվա ընթացքում վերականգնվել են չորս հենակետեր և 1600 մ էլեկտրահաղորդման գծեր, 1 կմ գազատար, 2200 մ կապի գծեր և երկու տրանսֆորմատորային ենթակայան:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ