«Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո երկրում ստեղծվել է քաղաքական ճգնաժամ»,-ներքաղաքական իրավիճակից ելքերի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով ԼՀ-ի՝ ավելի վաղ հրապարակված ճանապարհային քարտեզը:
Հիշեցնելով դրանում առկա՝ հանրային համերաշխության հաստատման եւ պառակտող գործողությունների դադարեցման կետը՝ նա շեշտեց. «Երբ մենք սա գրում էինք, տարբեր մարդիկ իրենց մեքենաներից, դիրքերից «լայվ» էին անում, զինված բախումների կոչեր էին անում: Հիմա ոնց որ թե վիճակն ավելի հանդարտ է, բայց որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ բախումներ չեն լինելու, որովհետեւ բոլոր կողմերից կան մարդիկ, որոնք Արցախում զինվել են ու հետ են եկել, ու ամեն մեկն ուզում է իր ճիշտը առաջ մղել»:
Մարուքյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ հանրային անվտանգությունն այսօր վտանգված է. «Հույս չկա, որ այդ անվտանգությունն արագ կվերականգնվի, հետեւաբար՝ մեծ անելիք կա պետական մարմիններն ամրապնդելու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ