Լրահոս
Օրվա լրահոսը

Հետպատերազմյան տնտեսության ճանապարհային քարտեզը

Դեկտեմբեր 07,2020 13:00

Պատերազմից հետո ունենք մեկ այլ Հայաստան, որտեղ իշխում է պարտվողի բարդույթը: Եվ որքան արագ դուրս գանք այդ շոկային իրավիճակից, այնքան արագ կվերականգնենք կորցրածը:

Այս գործընթացում իր առանցքային դերակատարումն ունի երկրի տնտեսական զարգացումը, որը հիմնովին վերանայումների կարիք ունի:

Հետպատերազմյան շրջանում ՀՀ տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզը մեր կողմից նախատեսում է երեք հաջորդական փուլերով տնտեսական խնդիրների լուծումներ, որոնք ներառում են հրատապ միոցառումներ (մինչեւ 4 ամիս), կարճաժամկետ միջոցառումներ (մինչեւ 1 տարի) եւ միջնաժամկետ միջոցառումներ (1-3 տարի):

Կարծում եմ, որ հետպատերազմյան տնտեսության զարգացման առաջնահերթությունները պետք է թիրախավորել ԵԱՏՄ շուկային: Այսօր արդեն փաստ է, որ Ռուսաստանի Դաշնությունը իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների վեկտորը ուղղել է դեպի Հարավային Կովկաս, եւ մենք օգտվելով այդ հանգամանքից, պետք է ակնարկենք մեր դաշնակցին, որ զիջումներ անելով ռազմի դաշտում, ակնկալում ենք նրանից տնտեսական փոխշահավետ համագործակցություն` հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների կազմավորման եւ ռուսական շուկայում հայկական ապրանքների քվոտավորման առումով:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար հրատապ միջոցառումներ են անհրաժեշտ մակրոտնտեսական խթանիչների ակտիվացման ոլորտում, ընդլայնելով երկրում գործող հարկային եւ մաքսային արտոնությունների շրջանակը, նվազեցնելով վարկային տոկոսադրույքները, պետական պարտատոմսերի թողարկմամբ տնտեսությունում ներարկելով «էժան» փողեր, որոնք կծառայեն հանրային ոլորտի զարգացմանը:

Կարեւոր եմ համարում նաեւ ազգային տնտեսության զարգացմանն ուղղված ռեսուրսների գույքագրումը: Ժամանակն է հրաժարվել պոպուլիստական կոչերից, տնտեսական հեղափոխություն անելու կեղծ գաղափարներից եւ սթափ գնահատել, թե ինչ ռեսուրսներ ունենք դրսում ու ներսում, եւ ինչպես կարող ենք դրանք մոբիլիզացնել` հանուն հետպատերազմյան տնտեսության ամրապնդման:

Հանրահայտ ճշմարտություն է. ազգային կայուն զարգացող տնտեսությունն է, որ կանգնած է ազգային իղձերի իրականացման թիկունքում:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
05.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031