Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան բնակչություն կա Երեւանում ու մարզերում

Դեկտեմբեր 07,2020 14:00

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Երեւանի մշտական բնակչության թվաքանակը կազմում է 1 միլիոն 84 հազար մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի դեկտեմբերի 1-ի հրապարակած փաստաթղթից:

Հայաստանի բնակչությունը 2 միլիոն 959 հազար 700 է, որի 1 միլիոն 397 հազարը տղամարդ, 1 միլիոն 562 հազար 700-ը՝ կին: Ընդհանուր առմամբ, մեր երկրի քաղաքային բնակավայրերում ապրում է 1 միլիոն 892 հազար 100 մարդ, գյուղական բնակավայրերում՝ 1 միլիոն 67 հազար 600:

Արագածոտնի մարզում հունվարի 1-ի դրությամբ ապրում է 124 հազար 700 մարդ, որից 97 հազար 900-ը՝ գյուղական բնակավայրերում:
Արարատի մարզում բնակչության թվաքանակը 256 հազար 600 է: Այս մարզում 72 հազար 100-ն է քաղաքային բնակչություն:

Արմավիրի մարզում ապրում է 263 հազար 800 մարդ, որից 82 հազար 400-ը քաղաքային բնակավայրերում, 181 հազար 400-ը՝ գյուղական:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր բնակչության թիվը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 227 հազար 700 է: Գեղարքունիքում քաղաքային բնակչությունը 161 հազար 100 մարդ է՝ գյուղերում ապրում են 66 հազար 600 քաղաքացի: Լոռու մարզի բնակչությունը բաղկացած է 213 հազար 300 մարդուց: Այս մարզում էլ ավելի շատ քաղաքներում են բնակեցված, քան՝ գյուղերում: Լոռեցիների 126 հազար 100 մարդը բնակվում է քաղաքներում, 87 հազար 200-ը՝ գյուղերում: Կոտայքի մարզում էլ պատկերը նույնն է: 250 հազար 900 բնակիչ ունեցող մարզում 136 հազար 800-ը քաղաքաբնակ են, 114 հազար 100-ը՝ գյուղաբնակ:

Շիրակի մարզում ապրում է 231 հազար 400 բնակիչ: Շիրակցիների մեծ մասը նույնպես քաղաքաբնակ են: Ընդհանուր բնակչությունից 135 հազար 600-ը ապրում են մարզի քաղաքային բնակավայրերում:

Սյունիքի մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրում է 137 հազար 300 բնակիչ: Սյունեցիների մեծ մասը քաղաքներում է ապրում: Այստեղ էլ 93 հազար 200 մարդ է քաղաքաբնակ, 44 հազար բնակիչ էլ գյուղերում է ապրում: Ի տարբերություն մյուս մարզերի, փոքրաթիվ բնակչություն ունեցող Վայոց Ձորի մարզում, որի ընդհանուր բնակչության թիվը կազմում է 48 հազար 500 մարդ, ավելի շատ ապրում են գյուղերում Վայոց ձորում 17 հազար 100-ը քաղաքի բնակիչ է, 31 հազար 400-ը՝ գյուղի:

Տավուշի մարզն ունի 121 հազար 500 բնակիչ, որից 70 հազար 100-ը ապրում են գյուղական բնակավայրերում, 51 հազար 400-ը՝ քաղաքային:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031