Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի անգամ, երբ այգում էր եղել, տեսել էր, թե ինչպես է սալորենին սեպտեմբեր ամսին ծաղկել, տխրել էր ու ասել. «Պատերազմ է լինելու»

Դեկտեմբեր 06,2020 22:14

Պատերազմը մարդկության տեսած ամենամեծ չարիքն է: Երբ սկսվեց Արցախյան գոյամարտը, շատերը զինվորագրվեցին հայրենիքին:
Հայրենիքի պաշտպաններից ու անմահ հերոսներից էր Աշոտ Կոստյայի Մաթևոսյանը՝ ծնված 1978 թվականին, արմատներով Բերդից է, բայց ապրել և մեծացել է Երևանում, սովորել՝ Տնտեսագիտական համալսարանում, ամուսնացած էր, ուներ երեք հրաշք բալիկներ․ այժմ ընտանիքն ապրում է Զովունիում:

Հարազատները մեծ հիացմունքով են խոսում հերոսի մասին, ցավը շատ մեծ է, բայց նրանք ապրում և մխիթարվում են նրա մասին վառ հիշողություններով:

Հարազատները պատմում են. «Նրան սեպտեմբերի 29-ին տարել են՝ որպես բանակում լավ ավագ լեյտենանտ, նա հպարտ ու հաղթական մեկնեց ռազմաճակատ: Անչափ սիրում էր Հայաստանը, միշտ բարձր էր պահում հայրենիքի անունն ու պատիվը, հայրենիքի հպարտ զինվորն էր, ով մեկ վայրկյան անգամ չերկմտեց, կյանքը զոհեց հանուն հայրենիքի, ձուլվեց իր հայրենիքին»,- հուզմունքը կոկորդում խեղդելով՝ շարունակում են հարազատները պատմել,-«Նրան տարել են Ջաբրայիլի (Ջրական) տարածք, հպարտ ու անվախ մասնակցել է կռիվներին, ու մի օր էլ կռվի ժամանակ զինամթերքը վերջացել է, երբ որոշել են, թե ով կարող է գնալ զինամթերք բերելու, նա առանց երկմտելու նստել է շտապ օգնության մեքենան ու որոշ ժամանակ անց վերադարձել է՝ բերելով անհրաժեշտ զինամթերքը: Եվ այդ օրը ճակատագրական դարձավ հերոսի կյանքում, նրան վստահեցին շտապ օգնության մեքենան, ու մեր վիրավոր զինվորներին: Հարյուրավոր կյանքեր է փրկել, անգամ առաջին բուժօգնություն է ցույց տվել վիրավորներին, օգնել է բժիշկներին: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, բայց ոչ մեկին չի ասել, երբ հարցրել են ինչո՞ւ, պատասխանել է. «Այստեղի երեխաներին ինչպե՞ս թողնեմ գամ»:

42-ամյա հերոսն անմահացավ հոկտեմբերի 28-ին՝ Կարմիր շուկայում՝ հերթական անգամ վիրավոր զինվորներին տեղափոխելու ժամանակ, իր ծառայակից բժշկի հետ։ Երբ հարազատները շարունակում են պատմել հերոսի մասին, ասում են․ «Աշոտը շատ լավ գիտեր Հայոց պատմությունը, Հայաստանի ամեն անկյունին ծանոթ էր, ուր գնում էինք՝ փաստերով էր խոսում: Շատ էր սիրում բնություն, եկեղեցի, շրջագայություն: Ուներ գեղեցիկ, հայեցի ընտանիք: Շատ էր սիրում կնոջը և երեխաներին: Տղաներին տանում էր որսորդության, ձկնորսության, պատմում էր հայրենիքի մասին, որ երեխաները շատ լավ իմանան իրենց հայրենիքի պատմությունը: Աղջկա հետ նույնպես շատ կապված էր, լինում էր այնպես, որ ինքն էլ էր քնեցնում աղջկան:
Շրջապատում միշտ նրա մասին հարգանքով են խոսում, հարգում ու սիրում էին հերոսին, և բնութագրում էին այսպես. «Աշոտը իդեալական մարդ էր, մեծատառով անձնավորություն, բարի, կամեցող, մեծին ու փոքրին հարգող, անչափ հայրենասեր , ով անգամ կյանքը չխնայեց հանուն հայրենիքի»,- պատմում են նաև, որ վերջին շջանում շատ տխուր էր եղել, ու մի անգամ երբ այգում էր եղել, տեսել էր, թե ինչպես է սալորենին սեպտեմբեր ամսին ծաղկել, տխրել էր ու ասել. «Պատերազմ է լինելու»,-երևի թե հերոսը զգացել էր…

Հայրենիքի զինվորը հաղթեց պատերազմում, որովհետև հաղթեց վախին, հաղթեց թշնամուն, անմահացավ, որ մենք խաղաղ երկնքի տակ ապրենք:
Հավերժ փառք քեզ անմահ հերոս, հայրենիքի նվիրյալ զավակ:

Սաթենիկ ՍԵՖԻԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031