Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է բեռնատար․ վարորդը գտնվում է ավտոմեքենայում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Հ․, ծնված 1979 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և բռնկվել․ վարորդը տեղում մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին: Այրվել են ավտոմեքենայի խցիկը, անվադողերը և արտահոսած վառելիքը։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ