Ֆուտբոլի Իտալիայի A սերիայի 10-րդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում ընդունեց «Սասուոլոյին»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց ամբողջ խաղին, առաջին խաղակեսի վերջին րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR համակարգը արձանագրեց, որ դրանից վայրկյան առաջ Մխիթարյանի թիմակից Էդին Ջեկոն խախտել էր կանոնները, ուստի Հենոյի գոլը չհաշվվեց:
Հանդիպումը, որում «Ռոման» 41-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ