Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում հաշվի առնել ուսանողության ձայնը, քանզի մենք ենք հանդիսանում մեր կրթության հիմնական շահառուն. ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդ

Դեկտեմբեր 06,2020 18:56

ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի արձագանքը ՀՀ կառավարության կողմից դեկտեմբերի 3-ին «Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի նախագծի հաստատման մասին

Սիրելի´ պոլիտեխնիկցիներ,
արդեն մի քանի օր է, ինչ տեղեկանում եք, որ կառավարության նիստում ընդունվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը առաջացնում է բավական հակասություններ։
Ուսանողական խորհուրդն իր խորը մտահոգությունն է հայտնում օրենքի նախագծի մի քանի հոդվածների մասին։ Վստահ ենք, այս նախագծի վերաբերյալ լսել եք տարբեր կարծիքներ։ Այդ առիթով ցանկանում ենք ծանոթացնել օրենքի՝ ուսանողների համար կարևորագույն որոշ կետերին։

• Ռոտացիայի խնդիր․ օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, անվճար համակարգով ընդունված ուսանողը պահում է պետության կողմից հատկացված անվճար տեղը, եթե ապահովում է 80% բարձր գնահատական, ստացվում է՝ վճարովի համակարգով ընդունված ուսանողը զրկվում է հետագայում անվճար համակարգ անցնելու հնարավորությունից։
Մեծ մրցույթ ունեցող ցանկացած կրթական ծրագրում անվճար սովորող ուսանողները և վճարովիներից շատերը ունեն 80%-ից բարձր գնահատականներ, ինչը արդեն իսկ այդ մակարդակում անիմաստ է դարձնում անվճարի համար պայքարն ու ռոտացիա հասկացությունը։ Օրենքի նախագծի այս կետը զրկում է ուսանողությանը բարձր գնահատականներ ստանալու մոտիվացիայից։

• Բուհի բարձրագույն մարմնում՝ կառավարման խորհրդում, Ուսանողական խորհուրդն ունի 25 տոկոս ներկայացվածություն, ինչի շնորհիվ կարողանում է բարձրաձայնել և ներկայացնել ուսանողների խնդիրները։ Կատարվող փոփոխությունների արդյունքում՝ այս մարմնի անդամների թիվը կրճատվում է՝ դառնալով 12, ինչի հետևանքով նվազում է նաև ուսանողների ներկայացվածությունը, դառնալով 8 տոկոս, այսինքն 1 ուսանող։

Այս կետը արդեն բազմիցս բարձրաձայնել ենք և սա համաուսանողական խնդիր է, քանզի համալսարանի կառավարմանը ուսանողների մասնակցությունը հնարավորություն է տալիս տարբեր հարթակներում բարձրաձայնել ուսանողության ձայնը և հասնել ուսանողամետ լուծումների։
Ուսանողական խորհուրդը քննադատորեն է մոտենում օրենքի նման նախագծին՝ տեղեկացնելով, որ այն սպառնալիք է ուսանողության իրավունքներին ոչ միայն հիմա, այլ նաև ապագայում։ Կոչ ենք անում հաշվի առնել ուսանողության ձայնը, քանզի մենք ենք հանդիսանում մեր կրթության հիմնական շահառուն։

ՀԱՊՀ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031