ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Քիչ առաջ բարի զանգ ստացանք։ Տեղեկացանք, որ խոշոր կազմակերպություն` ուսումնասիրելով շատ այլ ծրագրեր, որոշում է կայացրել ֆինանսավորել միայն Զինվորի տան ծրագրերը, ինչպես իրենք ասեցին` երկրորդ նման կառույց չգտան Հայաստանում…
Շնորհակալություն հայտնեցին Հայկուհուն (Հայկուհի Մինասյան՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զոհվածների ընտանիքներին» ՀԿ նախագահ՝ խմբ․) և Արմեն Մուրադյանին նման աշխատանքի համար:
Հ.Գ. Մանրամասները` շուտով, միայն ասեմ, որ ծրագիրն աննախադեպ մասշտաբային է և հզոր»։