Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարզվեց՝ խաբեբա է. նա մի քանիսին առաջարկել է ինձանից վերցված մանկական կեր ու տակդիր, փոխարենը պահանջել հագուստ, կոշիկ». Անի Կարապետյանի պարզաբանումը

Դեկտեմբեր 06,2020 13:31

Aravot.am-ը զրուցել է Անի Կարապետյանի հետ, որը, Արյունաբանական կենտրոնի հաղորդագրության համաձայն, անթույլատրելի վարքագիծ պարունակող սոցցանցային գրառումների պատճառով հեռացվել է աշխատանքից:

-Տիկին Կարապետյան, Aravot.am-ի «ֆեյսբուքյան» էջին հղված նամակով դուք ցանկություն էիք հայտնել պարզաբանելու ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի՝ ձեզ աշխատանքից ազատելու փաստը: Խնդրում եմ նշել՝ ի՞նչ մանրամասներ կարող եք պատմել Արցախի մեր հայրենակցի հետ ունեցած նամակագրության առնչությամբ:

-Շնորհակալ եմ Aravot.am-ի աշխատակազմին՝ ինձ ժամանակ տրամադրելու համար: Նախ ուզում եմ ասել, որ մենք՝ ես, ամուսինս ու իմ ընկերները, պատերազմի առաջին իսկ օրվանից օժանդակել ենք արցախցի մի շարք ընտանիքների հումանիտար օգնությամբ և մինչև այսօր շարունակում ենք։ Ես պարբերաբար տեղադրում էի հայտարարություններ, որ օգնության կարիք ունեցող քաղաքացիներն ինձ դիմեն: Տասնյակ ընտանիքների օգնել ենք և դեռ շարունակում ենք մեր մարդասիրական առաքելությունը։

-Ինչպե՞ս եւ ի՞նչ խոսակցություն էր ձեր միջեւ տեղի ունեցել:

-Այդ կինը համացանցում խնդրել էր իրեն կաթնախառնուրդով օգնել: Ես և շատերը արձագանքել էինք, որ կօգնենք, ինքը կապվել էր ինձ հետ և կրկին խնդրել իրեն օգնել երեխային անհրաժեշտ կաթնախառնուրդով, նաև մանկական շիլա էր ցանկացել: Պարբերաբար գրում էր, սակայն իր նշած բալիկի տարիքը մեծ էր: Իրենց Արցախ մեկնելու օրը ես զանգահարեցի իրեն, պայմանավորվեցինք, որ մոտենա մեր պահեստ, բոլորին անձամբ ենք փոխանցել, սակայն, որ իրենք շտապում էին, ասացի՝ իրենք մոտենան:

Ես աշխատանքի եմ եղել, ամուսինս փոխանցել է փաթեթները, նա մեր պահեստում ինչ տեսել ուզել է, վերցրել է մեծ քանակությամբ հագուստ՝ թե՛ մեծահասակի, թե՛ նորածնի, որ իր երեխան մի քանի տարեկան էր, սա հատուկ եմ նշում, վերցրել է տարբեր չափսերի կանացի կոշիկներ, մանկական տակդիրներ, մի խոսքով՝ ինչի կարիք ունեցել է: Երբ ես իմացա, անկեղծ զարմացա և սկսեցի կասկածել, թե ինչու է վերցրել մանկական այդ կաթնախառնուրդն ու նորածնի հագուստները, այդ իսկ պատճառով սկսեցի նկար պահանջել, ինքը սկզբում շատ հստակ համաձայնվել է, որ այո, նկար կուղարկի, 2 տարբեր նամակագրության ժամանակ էլ խոստացել է նկարները ուղարկել:

Ես դա ունեմ «սքրին» արված, մի քանի օր հետո զանգել եմ, ասաց, որ չի հիշում ով ինչ է տվել, երբ իրեն հարմար կլինի՝ կուղարկի նկարները, և այդպես 10 օր շարունակ, որից հետո ես իրեն անվանել եմ անպատասխանատու, ինքն իմ զանգի ժամանակ իրեն պահել է շատ վատ և այո, նորից նշեմ՝ իմացել է, որ պետք է նկար ուղարկի, մենք էլ մեր բարերարներին ենք ուղարկում: Եթե չէր ցանկանում նկարվել, թող մեր պահեստում էլ չնկարվեր, մենք իրեն արկղերը հանձնելիս նկարել էինք, սա էլ զուտ ուզում էի համոզվելու համար, արդյոք այդ տարիքի երեխա ունի, թե ոչ, պարզվեց՝ խաբեբա է, մի քանի օգտատերեր ինձ արդեն ուղարկել էին «սքրիններ», որ իրենց է առաջարկել այդ մանկական կերերն ու տակդիրները, ինձանից վերցված ՝ փոխարենը պահանջելով հագուստ և կոշիկ։

 

-Ձեր ղեկավարության հետ խոսե՞լ եք կատարվածի մասին:

-Այո, խոսել եմ իմ տնօրենի հետ, սակայն կար հստակ հանձնարարական՝ մի քանիսի «սրտի նախարարի» կողմից, ով չունի իր սեփական «ես»-ը ու առաջնորդվում է այլոց ընկերական կարծիքներով և պահանջներով։

-Պատրաստվո՞ւմ եք դիմել աշխատանքում վերականգնվելու հարցով։

-Իրենք ինձ չեն ազատել աշխատանքից: Սա թող ի գիտություն ընդունեն բոլորը։ Ս.թ. դեկտեմբերի 6-ին լրանում էր ինձ հետ 3 ամսով կնքված աշխատանքային պայմանագիրը, որը կրկնվել է շուրջ 1,5 տարի, և ես իմ սեփական նախաձեռնությամբ ծանուցել եմ, որ լուծվի ինձ հետ կնքված պայմանագիրը, հրամանի քաղվածքն էլ ունեմ։ Ես, ինչպես նաև կենտրոնի մի շարք աշխատակիցներ, աշխատել և աշխատում են որոշակի ժամկետով կնքված պայմանագրերով՝ խախտելով աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածը, այդ իսկ պատճառով, եթե ցանկություն ունենայի, կդիմեի համապատասխան մարմիններ և հստակ, սա կցանկանամ արձանագրել, կվերականգնեի օրենքով նախատեսված իմ աշխատանքային պարտականությունները, որոնք կատարել եմ անթերի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Aravot.am-ն իր էթիկայի վարքականոնի համաձայն՝ պատրաստ է լսելու նաեւ միջադեպի այլ մասնակիցների կարծիքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031