Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում ենք ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում է պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները․ հայտարարություն

Դեկտեմբեր 05,2020 20:05

Դատապարտում ենք, դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում Հայաստանի վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում է պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները։

Սա աննախադեպ ոտնձգություն է մարդու և ընտանեկան կյանքի իրավունքի, անձնական տարածքի նկատմամբ, ինչը ժողովրդավարական պետությունում չի կարող համարվել քաղաքական պայքարի բարոյական միջոց։

Շուրջ քսանամյա քաղաքական պայքարի ընթացքում որևէ անգամ ընդդիմության կողմից փորձ չի արվել ժողովրդին ուղղորդել դեպի կառավարական ամառանոց, այլ միայն՝ պաշտոնյայի աշխատավայր։ Նույնիսկ 2018 թվականի ապրիլին սեփական նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորների տների մոտ ձեռնարկված անթույլատրելի գործողությունները հավանության չարժանացան հավաքների կազմակերպիչների կողմից։

Տեղի ունեցածը կրկնակի մտահոգիչ է այն տեղեկությունների համատեքստում, որ այսօրվա հավաքի և երթի կազմակերպիչներից շատերի համախոհներն էին նոյեմբերի 9-ի լույս 10-ի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դաժան ծեծը, կառավարությունում և Ազգային ժողովում ջարդարարություն իրականացնողները:

Վճռականորեն դատապարտում և անթույլատրելի է համարում նման անթույլատրելի նախադեպի ձևավորումը։ Հռչակված նպատակին հասնելու միջոցները պետք է մնան բացառապես քաղաքական, միևնույն ժամանակ զսպվածության և բարոյականության սահմաններում։

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031