Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի միջեւ պայմանագրի ժամկետը չի երկարացվի եւ իսպանացի մասնագետը կհեռանա Հայաստանից:
Այս մասին հեռավար մամուլի ասուլիսում ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Սակայն Մելենդեսը կապերը չի խզի Հայաստանի հետ: Հակառակը: Նա ժամանակ առ ժամանակ կգա Հայաստան, կշարունակի իր հարուստ փորձը փոխանցել, խորհուրդներով օգնել ֆուտբոլի պատասխանատուներին:
Խինես Մելենդեսի օրոք Հայաստանի ազգային հավաքականը շոշափելի ձեռքբերումներ է ունեցել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ