Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին ժամանակ տվեցին մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը. «Եթե չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ անհնազանդության զանգվածային ակցիաներ ենք անելու»

Դեկտեմբեր 05,2020 18:29

Այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ցույցից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ԱԺ շենք, այնուհետեւ՝ կառավարական առանձնատներ, որտեղ բնակվում է վարչապետն իր ընտանիքով:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պահանջը ներկայացրեց ու հստակ ժամկետներ նշեց՝ Փաշինյանին ժամանակ տալով մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը կամավոր հեռանալու համար. «Եթե չհեռանա, մենք ամբողջ Հայաստանով մեկ դիմելու ենք անհնազանդության բողոքի ակցիաների: Եթե չհեռանա մինչեւ երեքշաբթի, կհեռացնենք եւ վե՛րջ»:

Սաղաթելյանը հիշեցրեց Փաշինյանի խոստումները, որ եթե ժողովուրդը պահանջեց՝ ինքը կհեռանա: Այսօրվա հանրահավաքը բավականին բազմամարդ էր:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ ասաց, որ բոլոր օրինական միջոցների դիմելու են. «Նիկոլ Փաշինյանին այլեւս ՀՀ-ում ոչ միայն իրավապահ ուժերը, այլ առհասարակ պետական կառույցները չեն ենթարկվում: Ոստիկանները ապահովում են մեր բոլորիս անվտանգությունը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031