Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ ու ավագանին ստորագրահավաք են արել ու պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Դեկտեմբեր 05,2020 16:38

«ՀՀ կառավարման համակարգն անգլուխ է: Գլուխը կա, բայց դատարկ է ու օր առաջ այդ գլուխը պետք է թռցվի»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր քիչ առաջ հայտարարություն են ընդունել Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամները, որտեղ պահանջում են Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը. «Ստորագրել են այն համայնքների ղեկավարները, որոնք պատերազմի ժամանակ նաեւ եղել են առաջնագծում: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյան եւ ավագանու անդամներ, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Պարսյան եւ ավագանու անդամներ, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյան եւ ավագանի, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան եւ ավագանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյան եւ ավագանի, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունց եւ ավագանի, Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյան եւ ավագանի»:

Գեղամ Մանուկյանը դիմեց Սյունիքից ընտրված պատգամավորներին, հատկապես՝ Արմեն Խաչատրյանին. «Ձեզ ամբողջ Սյունիքն է ասում՝ Նիկոլ, հեռացիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031