Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ մտավորականությունը հարմարվել է, ինչի՞ն հարմարվենք, մենք լուռ չենք, միշտ խոսել ենք, ցավոք, լսող չի եղել… Լսվող եղել են ճղճիմ ձայները, դուխով ձայները». Վիգեն Ստեփանյան

Դեկտեմբեր 05,2020 16:28

Արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ու ասաց, որ Ղարաբաղյան շարժման ժամանակ էլ հրապարակում է եղել, բայց հարթակ չի բարձրացել, այսօր ելույթ է ունենում, որովհետեւ կան մարդիկ, որ կարծում են, թե մտավորականությունը չի խոսում, փորձում է հարմարվել. «Ինչի՞ն հարմարվել, ավելի ծանր օրեր հնարավո՞ր է պատկերացնել: Մենք լուռ չենք, մենք միշտ խոսել ենք, ցավոք, լսող չի եղել: Լսվող եղել են ճղճիմ ձայները, դուխով ձայները, տո չգիտեմ էլ ինչով ձայները, որոնք լոզունգներով մարդկանց պարզապես խաբել են:

Ճիշտ հասկացեք, այն, ինչի առաջ կանգնած է այսօր երկիրը, անգամ վատ երազում դժվար էր պատկերացնել՝ Արցախի գրեթե կեսի կորուստ, հազարավոր զոհեր, անհայտ կորածներ, որդեկորույս մայրեր, ինչպե՞ս շարունակեմ: Այդ կորոնավիրուսը որտեղի՞ց եկավ մեզ հասավ, բայց դրան ավելացավ նաեւ նիկոլավիրուսը, ա՛յ դրանից է պետք ազատվել:

Ազատման ճանապարհը բարոյական հոգեւոր մթնոլորտն է: Պառակտումը, իրար ատելը, իրար չընդունելը, չլսելը կտանի երկիրը դեպի փակուղի: Ուրիշ հայաստանցի չկա, մենք ենք: Այն մարդիկ, որոնք սխալվել են, իրենց ձայնն են բարձրացրել՝ ի պաշտպանություն այս կառավարության, նույնիսկ նրանք մերոնք են, նույն հայն են: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ վերադարձնենք Հայաստան հավատն ու արժանապատվությունը: Միայն այդպես մեզ կհարգեն միջազգային հարթակներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031