«Հայրենիք» զորախմբի մարտիկ Սմբատ Ռոստոմյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես Սմբատն եմ՝ «Հայրենիք» զորախմբի զինվորը: Մարտական գործողություններին մասնակցել եմ ռազմաճակատի ամենածանր և պատասխանատու հատվածներում:
Ինձ վստահված մարտական առաջադրանքը կատարել եմ պատվով և արժանապատվորեն։
Հպարտ եմ՝ լինելու «Հայրենիք» զորախմբի զինվորն ու պատիվ ունեմ լինելու գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտական ընկերը։
Կարդացեք նաև
Այսօր, մեր հայրենիքի համար այս ծանրագույն ժամանակահատվածում, հավատարիմ մնալով իմ դավանած արժեհամակարգին, շարունակում եմ իմ պայքարը հանուն իմ երազած Հայաստանի։
Ես և իմ մարտական ընկերները միանում ենք Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։
Մենք վստահ ենք, որ միասին կերտելու ենք մեր երազանքների ՀԱՅՐԵՆԻՔԸ։
Պատիվ ունեմ`
«Հայրենիք» զորախմբի մարտիկ Սմբատ ՌՈՍՏՈՄՅԱՆ