Լրահոս
Օրվա լրահոսը

2.5 տարի Փաշինյանի իշխանության այցեքարտը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն էր։ Երեկ այն ավարտվեց. դատավորը Քոչարյանն էր, մեղադրյալը՝ գործող իշխանության ղեկավարը. Մարինե Սուքիասյան

Դեկտեմբեր 05,2020 14:30

Քոչարյանի դատավարության ավարտը

2.5 տարի Փաշինյանի իշխանության այցեքարտը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն էր։ Երեկ այդ դատավարությունը, ըստ էության, ավարտվեց։ Եվ այն ավարտվեց ինչ-որ տեղ տրամաբանական, բայց նաև՝ անսպասելի վերջաբանով. դատավորը Ռ. Քոչարյանն էր, մեղադրյալը՝ գործող իշխանության ղեկավարը։

Դատավարության վերջակետը դրվեց Քոչարյանի ժամուկես տևող հարցազրույցով՝ հետևյալ երանգներով.

Ռ. Քոչարյանը մեղադրեց Ն. Փաշինյանին` բանակցությունները ձախողելու, երկիրը պատերազմի հասցնելու, սկսած պատերազմը անփառունակ պարտվելու, հազարավոր զոհերի և տասը հազարից ավելի վիրավոր ունենալու, հայրենիքի 1/3-ը կորցնելու մեջ։

Ռ. Քոչարյանը մեղադրյալ Փաշինյանին դատապարտեց օր առաջ հրաժարականի` նրա պաշտոնավարումը համարելով լրջագույն ռիսկ մեր երկրի անվտանգության համար։

Ռ. Քոչարյանը խաղաղ հրաժարականով հեռանալու դեպքում Փաշինյանին առաջարկեց ֆիզիկական անվտանգության և «հումանիտար միջանցքի» հնարավորություն։

Ահա այսպես, փոփոխված դերերով ավարտվեց 2.5 տարի տևող հայտնի դատավարությունը։

Հարցազրույց-դատավարության առանցքային կետերը.

• Սա պատերազմ էր, որից կարելի էր խուսափել
• Պատերազմ, որը կարելի էր չպարտվել
• Պարտվել է Նիկոլը, ոչ թե հայ ժողովուրդը
• Հրեշավոր ստի համակարգը 44 օր կազմալուծեց բանակը և թիկունքը
• Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել շատ ավելի վաղ՝ փրկելով հազարավոր կյանքեր և տարածքներ։ Եվ այդպիսի հնարավորություն եղել է մի քանի անգամ։
• Վտանգն ամենևին չի վերացել և կան լուրջ ռիսկեր. հենց դրա համար է պետք նոր սոլիդ իշխանություն

Եվ որպես ամփոփում. սեպտեմբերի 27-ից առ այսօր Ալիևը ծաղրում է մեզ։ Վերջապես գտնվեց մեկը, ով պատասխանեց նրան, և պատասխանեց դրա բարոյական և պատմական իրավունքի բարձունքից. «Հերը ողջ լիներ, նա ի դեպ, խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա»։ Սոցցանցերում այս հարցազրույցից հետո տրամադրությունների հետաքրքիր փոփոխություն եղավ. շատերն ընդգծում էին, որ մի պահ իրենց մոտ կորավ լքվածության, «անտերության» զգացումը, հանկարծ հույս զարթնեց, թե գուցե ամեն ինչ կորած չէ, ու Հայաստանը դեռ շանսեր ունի վերականգնման։

Ահա այսպես 2.5 Քոչարյանի դատավարությունն ավարտվեց հայրենիքի համար ողբերգությամբ ու Փաշինյանի դատավճռով, միայն թե ապիկա՞ր, թե՞ դավաճան հարցադրումը դեռ օդում է։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031