Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ազատ և արդար ընտրություն իրականացնելու համար անհրաժեշտ մեխանիզմների և միջավայրի հաստատման ձեր հրաժարականը կլինի կրկնակի դավաճանություն պետականության նկատմամբ․ Արման Բաբաջանյան

Դեկտեմբեր 05,2020 14:07

Որևէ մեկին չի հետաքրքրում վերջին 20 տարին… օրվա իշխանությունն է կրում պատասխանատվությունը և՛ հաղթանակների, և՛ պարտությունների ու ձախողումների համար:

Առնվազն երկու տարի ունեիք տապալված դիվանագիտության, պաշպանական գերատեսչության խայտառակ վիճակը կարգի բերելու համար: Երկու ոլորտներն էլ թողել էիք նախկիններին, երկուսի հավաքական մեղսակցությամբ տեղի ունեցավ այս մեծ արհավիրքը:

Հեղափոխությունը, հռչակված նպատակադրումները, ժողովրդավարությունը աշխարհի հետ հարաբերվելու հնարավորություն դարձնելու փոխարեն դարձրիք աշխարհից մեկուսանալու միջոց: Մեզ թվում էր, թե հայ ժողովրդին Սերժից ազատելու համար աշխարհը պետք է անդադար շնորհակալ լինի ձեզ:

Երկու-երեք կիսագրագետներ ձեզ «սորոսական» և «հող հանձնող» ասեցին. մեկի պատճառով դուք «սառեցրիք» հարաբերությունները արևմուտքի հետ, այլասերեցիք Ռուսաստանի հետ առանց այն էլ աղճատված հարաբերությունները, իսկ մյուսի պատճառով առանց ծանրութեթև անելու, առանց պետության անվտանգության, քաղաքացիների առաջ պատասխանատվության զգացումի արեցիք սադրիչ հայտարարություններ՝ չգիտակցելով, որ ներքին սպառման համար արված հայտարարություններն ամեն օր ավելացնում են արտաքին սպառնալիքն ու ագրեսիան:

Հիմա եկել դղյակների և փողերի տեղն եք ցույց տալիս: Իսկ ինչ էինք ասում ձեզ երկու տարի, ինչով էիք զբաղված երկու տարի, երբ ձեր անմիջական քթի տակ պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն գործարքներն էին տեղի ունենում…
Կասեք՝ չեք իմացել… ավելի վատ, ավելի վատ ձեզ համար…
Պետություն կառավարել ուղերձներով չի լինում…

Դավաճանությունը այս բոլորը հասկանալու անընդունակությունն է, բանական խոսքի ձեր հետևողական մերժումն է…
Դավաճանությունը այս ամբարտավան որակներով պատերազմի փաստի առաջ պետությունը և ժողովրդին կանգնեցնելն է…
Դավաճանությունը Քոչարյանին հարցազրույցներով արդարանալու հնարավորություն տալն է, մյուս՝ պետության դեմ մեղանչած հանցագործներին ազատության մեջ թողնելն է:
Դավաճանություն է սեփական պետության դեմ այսպիսի դատական համակարգն ու ԲԴԽ նախագահը:

Ձեր հեռանալը այլընտրանք չունի, արտահերթ ընտրությունները օրակարգային հարց է: Բայց առանց այս բոլորը կարգի բերելու, առանց ազատ և արդար ընտրություն իրականացնելու համար անհրաժեշտ մեխանիզմների և միջավայրի հաստատման, առանց ժողովրդավարության պաշպանության նվազագույն գործիքների, ձեր հրաժարականը կլինի կրկնակի դավաճանություն պետականության նկատմամբ, Հայաստանի քաղաքացու հանդեպ:

Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031